ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Ջեյմս Գիլմորը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կօգնի Հայաստանին եւ Ադրբեջանին կարգավորելու Լեռնային Ղարաբաղյան հակամարտությունը։ ԱՄՆ այս դիրքորոշումը աներեր է եւ վճռական՝ օգնել հասնելու տեւական խաղաղության Ղարաբաղյան հակամարտության հարցում։
«Այսուհետ եւս ակտիվորեն շարունակելու ենք ջանքեր ներդնել այս ուղղությամբ։ Մարտահրավերները, որոնք կապված են հայ-ադրբեջանական խնդրի հետ, գտնվում են մեր ուշադրության կենտրոնում»,- «Թրենդի» փոխանցման համաձայն, ասել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը։ Նա նաեւ հավելել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն ակտիվորեն մասնակցում է պրոցեսին։
Գիլմորը շեշտել է, որ համանախագահների համար կարեւոր է լինել թափանցիկ եւ ակտիվ, եւ օգնել միջնորդական առաքելությամբ ու արձագանքելով, համահունչ Մինսկյան պրոցեսին։











