ԱՄՆ կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին խաղաղ ճանապարհով սահմանազատել սահմանները

20

ԱՄՆ-ն կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին խաղաղ ճանապարհով սահմանազատել սահմանները` զորքերի դուրսբերմամբ և հայտարարել, որ պատրաստ են օգնել այդ հարցում:

Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն անհարկի և սադրիչ է համարում Ադրբեջանի և Հայաստանի միջազգային սահմանների չսահմանազատված հատվածներում ցանկացած շարժում: Նա շեշտել է, որ գերիները պետք է անհապաղ հետ վերադարձվեն։

«Մենք մերժում ենք ուժի օգտագործումը սահմանի դեմարկացիայի հարցում և կոչ ենք անում երկու կողմերին վերադառնալ իրենց նախկին դիրքերը և դադարեցնել չսահմանազաված սահմանի ամրացումը և ականապատումը», – հավելել է Փրայսը:

ԱՄՆ-ն նաև կողմերին կոչ է անում անհապաղ վերադառնալ բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ հասնելու ԼՂ հարցում երկարաժամկետ լուծման։