ԱՄՆ-ն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին դադարեցնել փոխհրաձգությունը

6
ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին տեղի ունեցած մահացու բռնությամբ: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին սահմանին անհապաղ ապաէսկալացիա իրականացնել, վերսկսել բանակցությունները և դադարեցնել փոխհրաձգությունը:

«Մենք ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին և կոչ անում կողմերին անհապաղ սկսել ապաէսկալացիա, վերսկսել բովանդակային երկխոսությունն ու պահպանել հրադադարը, որպեսզի սկսեն բանակցությունները՝ Մինսկի խմբի համանախագահությամբ»,- ասել է Պոմպեոն: