ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին, անպատասխանատու է համարում վիճելի տարածքներում զորքերի ցանկացած տեղաշարժը: Այս մասին ուրբաթ օրը կայացած հերթական ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ջալինա Փորթերը, փոխանցում է Reuters-ը։
«ԱՄՆ իշխանությունները սադրիչ են համարում Ադրբեջանի գործողությունները Հայաստանի հետ սահմանին և կոչ են անում դադարեցնել դրանք:
Վաշինգտոնը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դուրս բերել բոլոր զորքերը Հայաստանի հետ սահմանից և հրաժարվել սադրանքներից»,-նշել է Փորթերը։











