Միացյալ Նահանգների Պետդեպը հայտարարում է, որ Միացյալ Նահանգները մտադիր է մասնակցել Ղարաբաղյան հակամարտության խնդրով կայանալիք հանդիպումներին՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում։
Այս մասին ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը հայտարարել է, արձագանքելով Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իլ Լը Դրիանի հայտարարությանը, ըստ որի այսօր Ժնեւում եւ հոկտեմբերի տասներկուսին՝ Մոսկվայում բանակցություններ են լինելու կապված Ղարաբաղյան խնդրի շուրջ։














