ԱՄՆ խստորեն դատապարտում է հայ-ադրբեջանական սահմանային բախումները

8
ԱՄՆ խստորեն դատապարտում է հայ-ադրբեջանական վերջին բախումները: Այս մասին հայտարարություն է տարածել պետքարտուղարության մամլո խոսնակ Մորգան Օրտագուսը, տեղեկացնում է VOA-ն:

«Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով արձանագրված բախումները: Մենք կոչ ենք անում կողմերին անմիջապես դադարեցնել ուժի կիրառումը, օգտագործել գործող ուղիղ հաղորդակցման կապերը՝ հետագա լարվածությունից խուսափելու համար և անվերապահորեն պահպանել զինադադարը:

Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Միացյալ Նահանգները մնում է լիովին պատրաստակամ՝ օգնելու կողմերին հասնել Լեռնային-Ղարաբաղի հակամարտության տևական, խաղաղ կարգավորմանը: Մենք ակտիվորեն կմնանք ներգրավված այդ նպատակի իրականացման ջանքերին: Միացյալ Նահանգները միանում է Մինսկի խմբի համանախագահներին՝ կոչ անելով կողմերին որքան հնարավոր է շուտ վերսկսել բովանդակային բանակցությունները և ընդգծելով ԵԱՀԿ դիտորդների՝ տարածաշրջան վերադարձի կարևորությունը, երբ ստեղծվի նման հնարավորություն»,- գրում է լրատվական գործակալությունը: