ԱՄՆ-ն հորդորել է Ադրբեջանի իշխանություններին պահպանել հրադադարը

5

ԱՄՆ-ն հորդորել է Ադրբեջանի իշխանություններին պահպանել հրադադարը:Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ’Բրայենը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում,հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այս շաբաթվա վերջին մենք զբաղվում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին պայմանավորվելով: Հայաստանն ընդունել է հրադադարի մասին առաջարկը, իսկ Ադրբեջանը՝ դեռ ոչ: Մենք փորձում ենք հորդորել Ադրբեջանի իշխանությունների ընդունել հրադադարի ռեժիմի մասին առաջարկը»,- ընդգծել է նա: