ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները կքննարկեն Արցախի հարցը

21

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրղդողանի հանդիպման ժամանակ նախատեսվում է քննարկել նաև Լեռնային Ղարաբաղի հարցը: Այս մասին այսօր Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:

«Երկու նախագահները քննարկման հարցերի լայն և ընդգրկուն օրակարգ կունենան տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, ինչպիսիք են Սիրիան, Իրանը, Լեռնային Ղարաբաղը: Բայց հիմնական օրակարգը կլինի Թուրքիայի դերակատարությունը Աֆղանստանի հետ բանակցություններում»,- ասել է Սալիվանը:

Նրա խոսքով, Բայդենն ու Էրդողանը քննարկելու են նաև տարածաշրջանում մարդու իրավունքների հարցերը:

«Բայդենը շատ լավ է ճանաչում Էրդողանին: Եվ երկու երկրների ղեկավարները անհամբեր սպասում են այդ հանդիպմանը՝ այդ հնարավորությունն օգտագործելու հարաբերությունների ու գործընկերության վերանայման նպատակով»,- ասաց Սալիվանը:

Նրա խոսքով, հանդիպմանը չեն շրջանցվի նաև այն հարցերը, որոց շուրջ երկու երկրների տեսակետները տարբերվում են: