ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչները կժամանեն Մոսկվա ԼՂ հարցը քննարկելու․ Լավրով

30
Սերգեյ Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ շուտով Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի ներկայացուցիչները կժամանեն Մոսկվա`քննարկելու Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Հաջորդ շաբաթ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավարը կժամանի Մոսկվա` ​​քննարկելու Լեռնային Ղարաբաղում կազմակերպությանը ցուցաբերվող օգնությունը: Նահավելել է, որ Ռուսաստանը չի տեսնում Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները տապալելու որևէ փորձ: «Մինչ այժմ ես ոչ մի այնպիսի նշան չեմ տեսնել, որ ինչ-որ մեկը փորձի տապալել այդ համաձայնագրերը», – ասել է ՌԴ արտգործնախարարը: