ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է իր քաղաքացիներին խուսափել Քարահունջ-Դավիթ-Բեկ և Կապան-Ճակատեն ճանապարհահատվածներից

69

«Փաստորեն ԱՄՆ դեսպանատնից այնուամենայնիվ եղել է զգուշացում իրենց քաղաքացիներին, որն ուղարկվել է էլփոստով նոյեմբերի 18-ին. Քարահունջ-Դավիթ-Բեկ և Կապան-Ճակատեն ճանապարհահատվածներից խուսափելու մասին։

«Հաղորդագրություններ են ստացվում Մ2 և Մ17 մայրուղիների ադրբեջանական մաքսային անցակետերում հսկողության ուժեղացման մասին: Երևանում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին տեղեկացնում է, որ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին այժմ արգելված է որևէ ճանապարհորդություն կատարել Քարահունջ և Դավիթ Բեկ գյուղերի Մ17 և Կապան-Ճակատենի մայրուղիներով: ԱՄՆ քաղաքացիները պետք է շարունակեն զգուշություն ցուցաբերել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանների մոտ եւ խուսափեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու և շփման գծի մերձակայքում ուղեւորություններից»։