Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է իր քաղաքացիներին չայցելել Արարատ, Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք

50
ԱՄՆ դեսպանատուն

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին զգուշացրել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ռազմական առճակատումները շարունակվում են, և հորդորել չճանապարհորդել դեպի Լեռնային Ղարաբաղ։ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հորդորում է ԱՄՆ քաղաքացիների զգուշություն ցուցաբերել նաև Հայաստանում ճանապարհորդելիս:

Մասնավորապես Տավուշի մարզի Մ4 և Մ16 մայրուղով դեպի հյուսիս՝ Դիլիջանի Ազգային Պարկ մինչև Վրաստանի սահման։

Գեղարքունիքի մարզում Սևանա լճի արևելյան և հարավային կողմերը և Մ10 մայրուղու արևելյան ուղղությունը։

Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերը։