ԱՄՆ-ն արձագանքել է Ադրբեջանի կողմից Հակարի կամրջի մոտ անցակետ տեղադրելուն

107

Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատման ջանքերը: Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարության գլխավոր փոխխոսնակ Վեդանտ Պատելը:

«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքում անցակետի տեղադրմամբ, ինչը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատման ջանքերը: Կրկին հայտարարում ենք, որ Բերձորի միջանցքում պետք է լինի մարդկանց և առևտրային բեռների ազատ և բաց տեղաշարժ, և կոչ ենք անում կողմերին վերսկսել խաղաղ բանակցությունները և զերծ մնալ սահմանի երկայնքով սադրանքներից և թշնամական գործողություններից»,- ասված է հայտարարության մեջ: