Ամերիկյան դատարանն ադրբեջանցի գործարար Թելման Իսմայիլովից օտարել է Լաս Վեգասում գտնվող առևտրի կենտրոնը

80

Մոսկվայի Չերկիզովյան շուկայի նախկին սեփականատեր, ադրբեջանցի Թելման Իսմայիլովը զրկվել է ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում գտնվող Craig Valley Plaza առևտրի կենտրոնից: Ինչպես հայտնի է դարձել «Կոմերսանտ»-ին, ամերիկյան դատարանի որոշմամբ՝ օբյեկտը վաճառվել է: Վաճառքից ստացված գումարը կուղղվի «ԲՄ-բանկ»-ին (նախկինում Մոսկվայի բանկ, որը պատկանում է ՎՏԲ խմբին):