Ներկայացնում ենք Hetq.am-ի պատրաստած տեսանյութը ավագ լեյտենանտ Վրեժ Մանուկյանի հետ, ով պատերազմի օրերին եղել է Դրմբոնի դեսանտագրոհային գումարտակի երրորդ դասակի հրամանատարը:
Գումարտակը մասնակցել է Թալիշի, Մատաղիսի, Մարտակերտի, Հաթերքի, Շեխերի, Հադրութի, Շուշիի մարտական գործողություններին: Նոյեմբերի 5-ին դեսանտագրոհային գումարտակն առաջադրանք է ստացել՝ երկու դասակով միանալ Շուշիի մատույցներում պաշտպանական մարտերին: Դասակների հրամանատարներն էին Վրեժ Մանուկյանը և Արման Զաքարյանը: Դասակները նոյեմբերի 8-ի գիշերը կարողացել են դուրս գալ շրջափակումից: Անտառներում մարտ վարելով՝ նահանջել են, նոյեմբերի 9-ին՝ առավոտյան ժամը 04:00-ին, հասել են Ստեփանակերտ: Պատերազմի ընթացքում Վրեժ Մանուկյանի դասակն ունեցել է մեկ զոհ, երկու վիրավոր: Վրեժ Մանուկյանը պատմում է այդ օրերի մասին:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։