Ամենապարզ միջոցը կորոնավիրուսից խուսափելու համար

8

Մասնագետները եկել են այն եզրակացության, որ ամենապարզ միջոցը կորոնավիրուսից խուսափելու համար փակ տարածքում՝ հաճախակի օդափոխումն է։ Այս մասին հայտարարել է ամերիկացի պրոֆեսոր Շելլի Միլլերը Conversation-ի հետ զրույցում։ Նա ներկայացրել է, թե ինչպես է պետք ճիշտ օդափոխել սենյակը եւ ինչին պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնել։

Պրոֆեսորը նկատում է, որ տուն օդը թափանցում է ոչ միայն դռնից եւ պատուհաններից, այլ բազմաթիվ անցքերից։ Նա խորհուրդ է տալիս ոչ պակաս, քան վեց անգամ օդափոխել բնակարանը, իսկ գրասենյակների դեպքում հատկապես ուշադրություն է պետք դարձնել օդը մաքրող սարքերին, որոնք եւս կարող են արդյունավետ պայքարել կորոնավիրուսի դեմ։ Նա նկատում է, որ եթե բնակարանների կամ տների դեպքում օդափոխությունը կախված է տարածքի մեծությունից եւ մարդկանց թվից, որոնք ապրում են այդտեղ, ապա գրասենյակների դեպքում, օդը մաքրող սարքերի ֆիլտրային համակարգից։