Ամեն ինչ արված է, որ մեզ ու թուրքերին հավասարեցնեն և մեզ սևացնեն. Արտակ Մովսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

38

ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանն այսօրվա ասուլիսին անդրադարձավ հայոց պատմություն դասագրքերի չափորոշիչներին՝ նշելով, որ դրանք անգամ խմբագրելու ենթական չեն, պետք է մերժվեն:

Արտակ Մովսիսյանը նշեց, որ մինչ իրենք քննարկում և գիտականորեն ցույց են տալիս, որ այդ չափորոշիչները սխալ են, իրենց երիտասարդ կոլեգաներից համացանցում գտել են մի խայտառակ բան, որի մասին իրենք չեն իմացել: «Նախագծին թուրքական կողմից «պատմություն» կոչվող մի ՀԿ է մասնակցել, մեր կողմից մասնակցել է երիտասարդ պատմագետների ասոցիացիան, որի նախագահը Լիլիթ Մկրտչյանն է՝ այս չափորոշիչների խմբի ղեկավարը: Ինչն էր հետաքրքրիր՝ եթե համացանցում նայեք, իրենց կայքում ոչ մի բան չկա, այսինքն՝ իրենք էլ են գաղտնի պահում, եթե լավ բան ես անում, հայ-թուրքական հաշտեցում և այլն ինչո՞ւ ես գաղտնի պահում: Համատարած գաղտնիություն, ոչ մեկս չենք իմացել այդ մասին նաև իրենց ամբիոնը: Ի դեպ, Համաշխարհային պատմության ամբիոնն էլ հանդես եկավ հայտարարությամբ, որ իրենց արածը կապ չունի մեզ հետ»,- ներկայացրեց Արտակ Մովսիսյանը:
 
Նա նշեց, որ «Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ» (“History Education in Schools in Turkey and Armenia. A Critique and Alternatives”) գրքի հեղինակները 13-ն են, որոնցից 7-ն են հայ, իսկ այդ 7-ից պատմաբան են երկուսը՝ Լիլիթ Մկրտչյանը և Հայկ Բալասանյանը: «Երկուսը ԱԺ պատգամավորեր են Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը, որոնցից մեկը ԵՊՀ Ռոմանագերմանական ֆակուլտետի իսպաներենի բաժինն է ավարտել, մյուսը՝Բրյուսովը, եվրոպական լեզվի մասնագետներն իրենք իրենց իրավունք են վերապահել հայոց պատմությունը մեր դասագրքերում և Թուրքիայի պատմությունը նրանց դասագրքերում քննարկել, քննադատել ցույց տալ սխալները և´ ցույց տալ, և´ կանխորոշել այն սկզբունքները, որոնցով պետք է մեր երկու երկրների դասագրքերը փոփոխվեն»,- ասաց նա:

«Գրքում ամեն ինչ արված է, որ մեզ ու թուրքերին հավասարեցնեն և որ մեզ սևացնեն ասվում է՝ Հայաստանի այսօրվա պատմության դաստիարակությունը կրում է խորհդային կրթության ժառանգությունը ինչպես դիսկուրսով, այնպես էլ մանկավարժական առումով, խորհրդային տարիներին Ստալինի՝ ազգությունների քաղաքականությանը համահունչ. խորհդային 15 պետություններից յուրաքանչյուրն ստեղծել է իր ազգային պետությունը, և այդ կոնցեպցիան սկսում է ազգի էթնոգենը, հետևում է ազգային ինքնագիտակցություն, ազգային-ազատագրական պայքար և այլն: Որ սուլթանականներին ու քեմալականներին մեզ հավասարեցնեն, մեզ վերագրել են ստալինյան պիտակը, որը այլանդակ սուտ է: Խորենացին, որ գրում էր Ստալինի ծնվելուն դեռ 1500 տարի կար: Մեր ամբողջ պատմագրությունը սկսում է՝ ծագում, ազատագրական պայքար, պետության ստեղծում. այսինքն՝ մեզ վերագրում են ստալինիզմը, որ մեզ հավասարեցնեն թուրքերի հետ»,- ասաց նա:


[wpcc-iframe src=”https://www.youtube.com/embed/FPLUj-lUsHs” frameborder=”0″ width=”425″ height=”350″]