Ամբողջ գիշերվա ընթացքում՝ կես ժամը մեկ, կրակոցներ եղել են. Մովսեսի քահանա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

18

Այսօր առավոտյան Մովսես գյուղի քահանա Տեր Աբել Քարտաշյանը ներկայացրեց Մովսեսում տիրող իրավիճակ:

«Եթե տեսնում եք, դիմացի դիրքերը մինչեւ այս մասը մեր հսկողության ներքո է, ամբողջը վերահսկվում է: Մարտական գործողությունները կատարվել են բարձրունքի հակառակ կողմում: Բնակչությանն ընդհանրապես որեւէ վտանգ չի սպառնացել: Ինչպես երեկ ասացի, միջդիրքային ընդհարում է եղել, եւ մենք շատ ձիգ ենք, շատ պատասխանատու եւ շատ կոնկրետ միջոցառումներ են իրականացնել, որ սսկեցնեն հակառակորդին:
 
Ամբողջ գիշերվա ընթացքում կես ժամը մեկ, կամ մեկ ժամը մեկ կրակոցներ եղել են, իսկ առավոտյան կողմ ավելի ակտիվացան: Մերոնք շատ վճռական են ու շատ ուժեղ»:

 

[wpcc-iframe style=”border: none; overflow: hidden;” src=”https://www.facebook.com/plugins/video.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fmiasintogether%2Fvideos%2F904776263339433%2F&show_text=0&width=560″ frameborder=”0″ scrolling=”no” width=”560″ height=”315″]