Ամբողջ ազգը դեմ է, որ մեր անչափահաս երեխաները սեռական դասընթացներ անցնեն․ Ծառուկյան

7
ԲՀԿ երիտասարադկան թեւի հարցումներով պարզվել է, որ հարցվողների 90 տոկոսը դեմ է, որ եկեղեցական դասընթացները հանվեն, պակասեցվեն Հայ գրականություն եւ Հայոց պատմություն առարկաները: Այս մասին Աբովյանում Խաղողօրհնեքից հետո լրագրողներին ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Եւ սեռական դասընթացներ մեր անչափահաս երեխաներին անցկացնել, դա ամբողջ ազգը դեմ է: Մենք սպասում ենք լիրաժեք որոշմանը, մեր երիտասարդները պատրաստ են արդեն, քանի որ որոշողը ժողովուրդն է, ստորագրություններն էլ հավաքեն եւ ժողովուրդը ոնց որոշի այդպես էլ կլինի»,-ասաց Գագիկ Ծառուկյանը:

ԲՀԿ առաջնորդը նշեց, որ ամեն ինչի տիրապետում են, տեղյակ են ամեն ինչից եւ իր խոսքը գործ է: