Ամաչում եմ, որ Բայրաքթարին կրթություն ենք տվել․ Էրդողանի փեսան պատասխանել է

630

Թուրքիայի նախագահի փեսա, թուրքական Bayraktar ԱԹՍ-ի ինժեներներից Սելջուք Բայրաքթարը պատասխանել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի դասախոս Մաքս Թեգմարկին։

Մաքս Թեգմարկը գերմանական մի թերթի տված հարցազրույցում  ասել էր, թե ամաչում է, որ իրենց մոտ կրթություն են տվել Սելջուք Բայրաքթարին։

Ցեղասպանություն իրագործողների ժառանգ Բայրաքթարը Twitter–ի իր էջում պատասխանել է Թեգմարկին՝ նրան հիշեցնելով ԱՄՆ անցյալը. «Մասաչուսեթսում աշխատող մի ակադեմիկոս, ում անունը առաջին անգամ եմ լսում,  Ղարաբաղի պատերազմի ժամանակ ասել է, թե ամաչում է, որ Բայրաքթարին իրենց մոտ կրթություն են տվել։ Թող ԱՄՆ–ն ամաչի կոտորածների ու ցեղասպանության համար»,- գրել է նա՝ նշելով, իբր թե իրենք «իրենց հողերն» են գրավել եւ հպարտանում են դրանով։