Ալիևը զգուշացրել է Հայաստանին․ «Արցախ այցերը պետք է դադարեցվեն»

47

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է սպառնալ՝ պահանջելով, որ Հայաստանի պաշտոնատար անձանց այցերն Արցախ իրականացվեն միայն Ադրբեջանի թույլտվությամբ։

Նա մասնավորապես անդրադարձել է Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանի այցը Արցախ՝ նշելով, որ նման այցերն ընդունելի չեն։

Ալիևն այնքան է ինքնավստահ դարձել, որ համարձակվում է հայտարարել ՝ «ցանկացած այց Լեռնային Ղարաբաղ, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, պետք է իրականացվի միայն Ադրբեջանի թույլտվությամբ, բացառությամբ Կարմիր Խաչի»։