Ալիևը որպես «ապացույց» հղում է կատարում Հայաստանի իշխանության որոշ ներկայացուցիչների անմիտ հայտարարարություններին․ իրանագետ

114
Վարդան Ոսկանյան

Բաքվի բռնապետը, բարբաջելով Գորիս-Կապան ավտոճանապարհին իր բաշիբոզուկների ներկայության «իրավազորության» մասին, որպես «ապացույց» նաև հղում է կատարում Հայաստանի իշխանության որոշ ներկայացուցիչների անմիտ հայտարարարություններին և նշում, որ Հայաստանն իբր դա ընդունում է։ Այս մասին իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է ֆեսբուքի էջում։

«Ուշագրավ է սակայն, որ նույն բարբաջանքում նա խոսում է նաև ինչ-որ ուրիշի մասին, որը պնդում է, թե Բաքվի բռնապետը խախտել է Հայաստանի սահմանները՝ այդ պնդումը համարելով «ծիծաղելի», քանի որ Հայաստանն ինքը առարկություններ իբր չունի:

Դատելով Բաքվի բռնապետի հայտարարությունից, միջազգային ասպարեզում կա առնվազն մեկ դերակատար, որը փակ խողովակներով վերջինիս մեղադրում է Գորիս-Կապան ավտոճանապարհին Հայաստանի սահմանը խախտելու մեջ։

Ենթադրաբար դա պետք է լինի Իրանը»,- գրել է Ոսկանյանը։