Ալիևը շարունակում է սպառնալ․ եթե Հայաստանը սկսի զինել բանակը, Բաքուն դրա դեմ միջոցներ կձեռնարկի

151
Իլհամ Ալիև

Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները դրական են վերաբերվել Ադրբեջանի առաջարկած 5 սկզբունքներին։

«Եթե Երևանն ընդունի այդ 5 սկզբունքները, դա կնշանակի, որ Հայաստանը հրաժարվում է Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներից», – ընդգծել է նա։

Ալիևի խոսքով՝  «խաղաղության պայմանագրի» և դելիմիտացիայի հարցով հայ-ադրբեջանական աշխատանքային խմբերը մինչև ապրիլի վերջ պետք է ձևավորվեն և սկսեն այդ աշխատանքները հնարավորինս արագ։

Ալիևն իր խոսքում նաև սպառնացել է Հայաստանին․ «Եթե Հայաստանը նորից սկսի միջոցներ հատկացնել սպառազինության համար, ապա Բաքուն այդ գործողությունները կդիտարկի որպես ոչ բարեկամական քայլ և համապատասխան միջոցներ կձեռնարկի»։