Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել՝ անդրադառնալով ԼՂ հակամարտությանը և մասնավորապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս հրապարակած 7 պայմաններին:
Ալիևը հայտարարել է, որ այդ 7 պայմաններից «որևէ մեկը Ադրբեջանի համար ընդունելի չեն»:
Ալիևը նշել է, որ հայկական կողմի ներկայացրած պահանջներից մեկն այն է, որ Ադրբեջանը բանակցություններ տանի Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հետ: Ալիևը ասել է, որ այս պայմանն անընդունելի է, քանի որ ըստ նրա` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գոյություն չունի, ոչ ոք այդպիսի պետություն չի ճանաչում»:
«ՀՀ վարչապետն ասում է, որ «Լեռնային Ղարաբաղը Հայաստանն է», ի՞նչ բանակցությունների մասին կարող ենք խոսել դրանից հետո,- նշել է Ալիևը՝ ընկնելով երազանքների գիրկը,- Մենք բանակցություններ ենք տանում, թե երբ և ինչ հաջորդականությամբ պետք է ազատագրվեն հողերը: Ես մի պայման եմ ներկայացրել 7 պայմանի դեմ․ պետք է վերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Սա իմ պայմանն է, և ես նրանց խորհուրդ եմ տալիս ընդունել այն»:











