Ալիևը Փաշինյանի հետ հանդիպումից առաջ խոսել է Արցախի մասին

188

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Պրահայում՝ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհդի ղեկավարի հետ հանդիպումից առաջ հայտարարել է , որ իբր թե «Ղարաբաղի հայերը իրենց քաղաքացիներն են, և իրենք կորոշենք՝ երբ և ինչպես նրանց հետ խոսել»։

Արձագանքելով «Ազատության» հարցին, թե Փաշինյանը կոչ է անում Բաքվին ուղիղ խոսել Ղարաբաղի հետ, Ալիևն արձագանքել է. «Մենք երրորդ երկրի հետ չենք պատրաստվում քննարկել»։