Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է առանց նախապայմանների բանակցել Փաշինյանի հետ. Interfax

25
Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի մայրաքաղաքում բանակցելու պատրաստակամության մասին:

«Ես նման հրավեր (Մոսկվայում բանակցությունների համար) չեմ ստացել։ Ես բազմիցս մասնակցել եմ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումներին, բայց այն բանից հետո, երբ Հայաստանում իշխանության եկավ Փաշինյանը, նման հանդիպումներ չեն եղել»,- ասել է Ալիևը «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում:

Նա շեշտել է, որ այդ հանդիպումները դրական է համարում, քանի որ Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի համանախագահ, հատուկ դեր է խաղում կարգավորման գործընթացում: Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է Մոսկվա գնալ Հայաստանի վարչապետի հետ բանակցությունների․ «Ինչպես դուք եք ասում, առանց որևէ պայմանի»,-հավելել է Ալիևը: