Ալիևը ՄԱԿ-ում պահանջեց, որ աշխարհը Հայաստանի դեմ պատժիչ սանկցիաներ կիրառի

7
Իլհամ Ալիև
Փորձագետ Կարեն Հովաննիսյանը գրում է․
 
Բաքվի բռնապետը ՄԱԿ-ի 75-րդ հոբելյանական նստաշրջանում կրկին ելույթ է ունեցել և պահանջել, որ Հայաստանի դեմ աշխարհը պատժիչ սանկցիաներ կիրառի։ Սանկցիաներից է խոսում մի մարդ, ով ոտքից գլուխ թաթախված է ռազմական հանցագործության, կոռուպցիա, բռնատիրական կարգերի հաստատման մեջ։
 
Պատժիչ սանկցիաներից է խոսում մի մարդ, ում բանակի սպան և զինվորը մտնում են տուն և տանջամահ անում ծերունիներին։ Մշակույթային արժեքների վերացումից է խոսում մի բռնապետ, ով աշխարհի երեսից վերացնում մի ամբողջ խաչքարերի քաղաք։ Ռազմական հանցագործությունից է խոսում մի բռնապետ, ով հերոսի կոչում է տալիս մի մարդու, ով պարզապես Հայի է կացնահարել և սպանել։
 
Բաքվի բռնապետի ելույթը ՄԱԿ-ում կրկին խոսում է նրա մասին, որ մենք պետք է հինը հիշեցնելով գանք, ու ասենք որտեղից որտեղ ենք հասել, և ինչու ենք որոշել ուժեղանալ, հզորանալ և ժողովրդավար երկիր դառնալ։