Ալիեւը Նախիջեւանի առանձին համազորային բանակի հրամանատարի Քերեմ Մուստաֆաեւին գործուղել է Անկարա: Այս մասին տեղեկանում ենք թուրքական «Անադոլու» գործակալությունից:
Նշենք, որ ադրբեջանական մամուլն ավելի վաղ հայտնել էր Անկարա ռազմական պատվիրակություն գործուղելու մասին՝ առանց նշելու Նախիջեւանի առանձին համազորային բանակի հրամանատարի մասնակցության մասին:
Այս համատեքստում շատ հետաքրքրական է դառնում հենց նրան Անկարա գործուղելու Ալիևի հեռահար նպատակները: Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը Նախիջևանի կողմից լայնածավալ գործողությունների են նախապատրաստվում:
Ի դեպ, Ալիեւը Նախիջեւանի առանձին համազորային բանակի հրամանատարին բարձրագույն զինվորական՝ գեներալ-գնդապետի կոչում է շնորհել:














