Ալիևը կրկին սպառնացել է․ Եթե Հայաստանը չուզենա Զանգեզուրի միջանցք ստեղծել, մենք դա կանենք ուժով

117

«Եթե Հայաստանը չուզենա Զանգեզուրի միջանցք ստեղծել, մենք դա կանենք ուժով»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մենք կիրագործենք Զանգեզուրի միջանցքի ստեղծման խնդիրը՝ ուզում է դա Հայաստանը, թե ոչ։ Եթե Հայաստանն ուզենա, դա կարելի է հեշտությամբ անել, եթե չուզենա՝ մենք դա կանենք ուժով։

Ես ասում էի պատերազմից առաջ և դրա ընթացքում՝ նրանք պիտի կամովին հեռանան Ղարաբաղից, այլապես մենք նրանց դուրս կշպրտենք։ Այդպես էլ եղավ, նույնը կլինի նաև Զանգեզուրի միջանցքի հարցում»,֊ ասել է Ալիևը ադրբեջանական հեռուստաընկերության եթերում։