Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը տեղի եւ արտասահմանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Բաքուն փուլ առ փուլ կվերադարձնի ադրբեջանցի փախստականներին Ղարաբաղ՝ ամենակարճ ժամկետներում, սակայն հրաժարվել է կոնկրետ ժամկետներ նշելուց։
«Փախստականները կվերադառնան Ղարաբաղ փուլ առ փուլ՝ ամենակարճ ժամկետներում»,- հայտարարել է Ալիեւը։
Ալիևը նաև շեշտել է, որ ադրբեջանցիները կվերադառնան նաեւ Ղարաբաղի այն տարածքներ, որոնք իր իսկ բառերով ասած «այժմ գտնվում են խաղաղապահ ուժերի հսկողության տակ»։
Նա այդ գործընթացը համարել է «անխուսափելի», բայց եւ ասել է, որ «կպահանջվի որոշակի ժամանակ»։











