Ալիևը նշել է սահմանազատման համար իր նախընտրած քարտեզները․ այլևս ուզում է Երևանը, Մեղրին ու Սյունիքը

365
Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այսօր խոսելով Հայաստանի հետ սահմանազատման գործընթացի մասին, կրկին խոսել է անհայտ ծագման ինչ-որ քարտեզների մասին, որոնցում Երևանը, Մեղրին և Սյունիքը իր իսկ նշած ժամանակահատվածում գոյություն չունեցող Ադրբեջանի տարածքներ են եղել։

«Մենք չենք տեսել ձեր նշած քարտեզները, և մեր դիրքորոշումը այն է, որ սահմանները որոշելու ժամանակ պետք է հաշվի առնել պատմությունը, օգտագործել Հարավային Կովկասի խորհրդայնացումից հետո եղած քարտեզները»,- ասել է նա:

Ալիևը հայտարարել է, որ չպետք է հիմնվել միայն մեկ քարտեզի վրա, քանի որ ըստ իր երևակայության «1918թ. քարտեզ կա, որում Երևանը Ադրբեջանի կազմում է եղել»:

Հետո Բաքվի բռնապետը մեկ այլ՝ 1920թ. նոյեմբերի ինչ-որ քարտեզի վրա է հղում անում, որում իբր թե «Զանգեզուրը Ադրբեջանի կազմում է եղել»:

Ալիևն այնքան է անցել իր սահմանանները և այնքան է մեծացել իր ախորժակը, որ արդեն Մեղրիի մասով իր հավակնություններն այլևս չի էլ թաքցնում․ «Ադրբեջանցիներն այն ժամանակ ապրում էին իրանա-հայկական սահմանի երկայնքով գտնվող տարածքներում ,և այդ տարածքները ոչ մի կապ չունեն հայ ժողովրդի հետ: 1920թ. նոյեմբերին խորհրդային կառավարությունը որոշում է կայացրել Զանգազուրը տալ Հայաստանին, սակայն երբ այս տարածքը տրվեց Հայաստանին, այն չուներ այսօրվա 42 կիլոմետր տարածքը չուներ, տարածքն ավելի նեղ էր, բայց հայերըդավաճանաաբար ընդլայնել են տարածքը մինչև 42 կիլոմետր և այսօր այդտեղով է անցնում Իրանի հետ սահմանը»։