Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են ընթանում

22

Իլհամ Ալիեւը նորից խոսել է Հայաստանի տարածքների նկատմամբ իր նկրտումների մասին:

Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի ոչ պաշտոնական գագաթաժողովում Ալիեւն ասել է, թե իբր Զանգեզուրն «Ադրբեջանի հին հողն է», որը թուրքական աշխարհը միավորելու դեր է խաղալու:

«Զանգեզուրով անցնող տրանսպորտը, կապը, ենթակառուցվածքային նախագծերը կմիավորեն թյուրքական ամբողջ աշխարհը, նաեւ լրացուցիչ հնարավորություններ կստեղծեն այլ երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար»,-ասել է Ալիեւը:

Ադրբեջանի նախագահը հայտարարել է նաեւ, թե ներկայում ակտիվ աշխատանքներ են տարվում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ուղղությամբ: