Ալիևը հայտարարել է, որ սահմանն անցնելու է այնտեղով, որտեղով՝ ինքը ճիշտ է համարում

31

Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևն այսօր խոսել է այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» մասին՝ նշելով, որ Ադրբեջանի առաջարկը «որոշ ժամանակ սեղանին կլինի»։

«Նրանք սահմանազատում չեն ուզում, ինչը նշանակում է, որ սահմանն անցնելու է այնտեղով, որտեղով՝ մենք ճիշտ ենք համարում։ Սահմանը սահմանազատված չէ, իսկ ո՞վ ասաց, որ այն անցնում է այնտեղով, ոչ այստեղով։ Ես կարծում եմ, որ այն այստեղով է անցնում, դրա համար պատճառներ ունեմ,- ասել է Ալիևը և հավելել,-Ես պարզապես ստիպված եմ մեկ անգամ ևս ասել, որ այս տարին լինելու է վերջին շանսը: Հետո կլինի 2024 թվականը, ապա 2025-ին կավարտվի Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը: Նրանք պետք է մի փոքր հեռու մտածեն»։