Ալիևը հայտարարել է, որ Փաշինյանը Բրյուսելի հանդիպմանն ընդունել է Բաքվի առաջարկած «5 սկզբունքները»

391

Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելի հանդիպմանն ընդունել է Բաքվի առաջարկած «5 սկզբունքները»։

Ալիևը նշել է, որ այսպես ասած «սկզբունքներն» են՝ երկու երկրների տարածքային ամբողջականությունների ճանաչումը, տարածքային պահանջների փոխադարձ հրաժարումը, ուժի կիրառման բացառումը, սահմանանների դելիմիտացիան և հաղորդակցությունների ապաշրջափակումը։

«Նիկոլ Փաշինյանն ընդունել է «5 հիմնական սկզբունքները» Բաքվի կողմից առաջ քաշված։ Դա ևս մեկ անգամ հաստատվել է Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը»,- նշել է Բաքվի բռնապետը։

Ըստ Ալիևի՝ ԱԳ նախարարները կանցնեն գործուն բանակցությունների միջոցով  տեքստի համաձայնեցմանը՝ Բաքվի առաջարկած «սկզբունքների» հիման վրա։