Ալիևը հայտարարել է, որ «ԼՂ հակամարտությունը լուծված է»

38

Ադրբեջանի նխագահ Իլհամ Ալիևը կրկին հայտարարել է՝ իբր թե ԼՂ հակամարտությունը լուծված է:

«Ես պատերազմից հետո բազմիցս ասել եմ և հիմա ուզում եմ կրկնել, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծված է»,- ասել է Բաքվի բռնապետը, կրկին ստելով, իբրև թե Ադրբեջանն այդ հարցը լուծել է ինքնուրույն՝ ինչպես «ռազմի դաշտում, այնպես էլ բանակցությունների սեղանի շուրջ»։

Հետո Ալիևը, մոռանալով պամությունն ու պատմական փաստերը, հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքում «չկա տարածքային միավոր ինչպիսին Լեռնային Ղարաբաղն է»։

«Հակամարտությունը լուծված է, և ես կարծում եմ, որ այս խնդրին վերադառնալու անհրաժեշտություն չկա: Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ԼՂ հիմնախնդիրը չի լուծվել, ապա դա նրա խնդիրներն են», – ասել է նա: