Ալիևը հայտարարել է, որ բրյուսելյան հայտարարության տեքստից իր պահանջով են հանվել «Լեռնային Ղարաբաղ» և «հակամարտություն» տերմինները

133

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատերազմից հետո իրենց շփումները Եվրամիության հետ ավելի ինտենսիվ են դարձել և, ըստ նրա, ԵՄ-ն ընդունել է «հետկոնֆլիկտային շրջանի իրողությունները»։

«Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ դեկտեմբերին և ապրիլին տեղի են ունեցել եռակողմ հանդիպումներ։ Այս հանդիպումների մասին տեղեկություն է տրվել։ Իհարկե, թե՛ փորձագետները, թե՛ ադրբեջանական հանրությունը տեսան, որ վերջնական կոմյունիկեի մեջ չկա «Լեռնային Ղարաբաղ» անվանումը, ինչը բնական է։ Քանի որ Ադրբեջանն ընդդիմանում էր դրան, չկա նաև «հակամարտություն» բառը։ Դա բնական է, քանի որ հակամարտություն չկա։ Հակամարտությունը կարգավորվել է»,- ասել է պետության ղեկավարը։

Ալիևը հայտարարել է, որ «հետկոնֆլիկտային» առաջին տարվա արդյունքները հիմք են տալիս ասելու, որ առաջադրված բոլոր խնդիրները կատարված են։