Ալիևը հայտարարել Է, որ Բաքուն մասնակցություն է ունեցել ՀՀ-ում 2018-ի իշխանափոխությանը

216
Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Բաքուն որոշակի դեր է խաղացել 2018 թվականի գարնանը Հայաստանում իշխանափոխության գործում, հայտնում է Лента.ру-ն՝ Minval-ին հղումով:

«Մենք դեր ենք ունեցել քաղաքական հարթակից  Սերժ Սարգսյանի քրեական ռեժիմի հեռացման գործում: Ես չեմ ուզում այդ մասին խոսել և ուռճացնել մեր դերը։  Կարող եմ միայն ասել, որ մեկուսացման քաղաքականությունը, որը մենք վարում ենք Հայաստանի նկատմամբ, արդարացնում է իրեն», – ասել Է Ալիեւը կառավարության նիստում։