Ալիևը հայտարարել է, թե ինչու Բրյուսելում չի կայանա իր և Փաշինյանի հանդիպումը

152

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ասել է, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված իր հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ չի կայանա։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ այսօր ելույթ ունենալով Բաքվում «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն եւ տնտեսություն» միջազգային համաժողովում, Ալիեւն ասել է.

«Բրյուսելում հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին։ Սակայն երեկ Հիքմեթ Հաջիեւը ինձ տեղեկացրել էր, որ իր հետ կապ էին հաստատել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գրասենյակից եւ հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը միայն այն դեպքում, եթե դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։ Դա նշանակում է, որ այս հանդիպումը չի կայանալու»։