Ալիևը հայտարարել է, թե երբ պետք է կայանար սահմանազատման գծով աշխատանքային խմբի առաջին հանդիպումը

118

Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով աշխատանքային խմբի առաջին հանդիպումը չեղարկվել է հայկական կողմի կողմից։

Ալիևը նշել է, որ առաջին հանդիպումը հենց հայկական կողմի պնդմամբ պետք է տեղի ունենար սահմանին ապրիլի 29-ին, սակայն ՀՀ ԱԳՆ-ից չեղարկել են հանդիպումը հենց վերջին պահին։

Ադրբեջանն առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել մայիսի 7-11-ն ընկած ժամանակահատվածում, սակայն հայկական կողմից կրկին մերժում են ստացել։

Հիշեցնենք, որ այսօր Հետքը հարցում էր ուղարկել ԱԳՆ՝ պարզելու այս աշխատանքային խմբի կազմը և նախատեսված հանդիպումների օրը, սակայն կառույցը չէր տվել որևէ պատասխան։ Հավանաբար մի օր էլ կազմի մասին տվյալներ կհայտնի Ալիևը։