Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում մեկնաբանել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրումը:
Նա հայտարարել է, որ պատրաստ է աշխատել երկկողմ նոր համաձայնագրի վրա:
«Հուսով ենք, որ Հայաստանում (խորհրդարանական) ընտրություններից հետո այս հարցում ավելի հստակություն կլինի:
Խաղաղության համաձայնագիրը նախատեսում է երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչում, և մենք պատրաստ ենք դրան», – գրել է Ալիևը:
Նշենք, «խաղաղասեր» Ալիևի մտքին բոլորովին այլ բան է։ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, նշանակում է Արցախից հրաժարում և այն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասի ճանաչում։











