Ալիևը նորից Սյունիքն ու Երևանը հայտարարել է «Ադրբեջանի պատամական հողեր» և «հանձնողներին» անվանել՝ դավաճաններ

89

Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևն այսօր իր ծննդյան տարեդարձի առթիվ կրկին ընկել է գոյություն չունեցող պատմական մոլորությունների գիրկը՝ հայտարարելով, որ «Զանգեզուրն ու Երևանը Հայաստանին նվիրելը հանցագործություն է եղել»։

Ալիևը վերջին տարիներին հաճախ է հայտարարում իր իրական նպատակների մասին՝ աչք ունենալով Հայաստանի ամեն քառակուսի մետրի վրա։

«Զանգեզուրի անջատումն Ադրբեջանից, և դրա միացումը Հայաստանին հերթական հանցագործությունն է եղել ադրբեջանցիների հանդեպ»,- այս մասին հայտարարել է Ալիևը «մտավորականների» հետ հանդիպման ժամանակ։

Ալիևը դավաճանություն և հանցագործություն է կոչել նաև «պատմական Ադրբեջանի քաղաք Երևանի հանձնումը Հայաստանին»։

Ալիևն այլևս չի էլ թաքցնում, թե իրականում ինչ է հասկանում «խաղաղություն» ասելով։