Ալիևը չի պատրաստվում բանակցել ԼՂ հակամարտության շուրջ․ խաղաղության պայմանագիր է ակնկալում

117

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարծիքով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է, և բանակցություններ վարելու կարիք չկա։ Գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Ալիևը նաև ընդգծել է, որ Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո պաշտոնական Բաքուն Երևանից դրական պատասխան է ակնկալում «խաղաղության պայմանագիր ստորագրելու վերաբերյալ»։