Թուրքիային հակամարտության մեջ մտցրած Ալիևը չի ցանկանում, որ երրորդ երկիր ներգրավվի ԼՂ հակամարտությունում

6
Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անհավասարակշիռ հայտարարությունն է արել՝ նշելով, որ Հայաստանը փորձում է ներգրավվել շրջապատող երկրներին մարտական գործողություններում, բայց ինքը վստահ է, որ դա տեղի չի ունենա` մոռանալով, որ ինքն է տարբեր երկրներ ներգրավել հակամարտությունում։

Ադրբեջանը չի ցանկանում, որ երրորդ երկիր ներգրավվի ԼՂ հակամարտությունում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է РИА Новости-ն: «Մենք չենք ցանկանում, որ որևէ երրորդ երկիր ներգրավի ԼՂ հակամարտությունում:

Մենք նման հնարավորություն չենք տեսնում, քանի որ մեզ շրջապատող երկրները մեր գործընկերներն են և բարեկամները: Մենք գիտենք, որ Հայաստանը փորձում է ներգրավվել նրանց մարտական գործողություններում, սակայն, վստահ եմ, որ դա տեղի չի ունենա»,-նշել է Ալիևը: