Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նամակ է հղել «Միացյալ Ռուսաստան» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևին, որում իր բողոքն է հայտնել Մեդվեդևի ղեկավարած կուսակցության անդամ, պատգամավոր Վիտալի Միլոնովի Արցախ այցելելու վերջին դեպքերի առնչությամբ։
Նշենք, որ ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը հաճախ է այցելում Արցախ, և ինչպես երևում է Ադրբեջանը խիստ անհանգստացած է այս առիթով։











