Ալիեւը ազդարարել է «Զանգեզուրի միջանցքով» Թուրքիայի հետ համատեղ տրանսպորտային նախագծերի մասին

37
Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ազդարարել է Զանգեզուրի միջանցքով Թուրքիայի հետ համատեղ տրանսպորտային նախագծերի մասին:

«Պետք է ասեմ, որ պատերազմի ժամանակ Թուրքիայի մամուլը, բոլոր հասարակական կառույցներն ահռելի աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանին»,-ասել է Ալիեւ Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ակիֆ Չագաթայ Քըլըչի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

«Մենք շատ բարձր ենք գնահատում դա: Այսօր մեր տարածաշրջանում նոր իրավիճակ, նոր իրողություն է ստեղծվել: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն արդեն պատմության գրկում է, այն լուծվել է եւ ավարտվել: Այսօր մենք պետք է նայենք դեպի ապագա եւ մտածենք տարածաշրջանում համագործակցության մասին, մասնավորապես, կարեւորագույն խնդիրներից մեկը տրանսպորտային նախագծերի իրականացումն է, Զանգեզուրի միջանցքի բացումը: Վստահ եմ, որ դրան կհասնենք համատեղ ջանքերի միջոցով»,-ասել է Ալիեւը, հաղորդում է «Ազերթաջ»-ը: