Ալիևները հարկ եղած դեպքում զինադադար կմուրան. Սերժ Սարգսյան

24
Ալիևները հարկ եղած դեպքում կստանան հայոց բանակի համարժեք պատասխանն ու զինադադար կմուրան։ Այս մասին հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ալիևներն ու իրենցից առաջ եղած հրոսակները, որ պարբերաբար գայթակղություն են ունեցել զավթել հայոց աշխարհը, այդ թվում՝ Արցախը, տիրանալ մեր հազարամյակների պատմություն ունեցող հոգևոր, մշակութային գանձերին, խեղաթյուրել պատմությունը, ի պատասխան պետք է տեսնեն մեր վեր հառնող մշակութային ու հոգևոր կոթողներն ու հարկ եղած դեպքում կստանան հայոց բանակի համարժեք պատասխանն ու զինադադար կմուրան, ինչպես դա արել են ոչ հեռու անցյալում»,- ասել է Սարգսյանը։