Washington Post-ն իր խմբագրական հոդվածը նվիրել է Ադրբեջանին և խստորեն քննադատել նախագահ Իլհամ Ալիևի պայքարն ընդդիմության դեմ։
Նշվում է, որ հուլիսին Ալիևը կոչ էր արել «վերջ տալ 5-րդ շարասյանը» և ասել, որ ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը «հայերից վատն է», որին հաջորդել են ընդդիմադիրների ձերբակալություններ, գրում է BBC-ն։
Washington Post-ն Ալիևին անզուսպ բռնապետ է անվանել և գրել, որ նա երկաթե բռունցքով փորձում է ոչնչացնել իրեն քննադատողներին։














