Արարատ Միրզոյանն ու Ջեյխուն Բայրամովը հուլիսի 16-ին կհանդիպեն Թբիլիսիում։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» լրատվական գործակալության ադրբեջանական ծառայությունը։ Համաձայն հաղորդման, այս մասին այսօր՝ առաջին կիսամյակի ամփոփման խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։











