Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիեւ հանդիպման ժամանակ ակնկալվում է համաձայնեցնել աշխատանքային խմբի ստեղծումը, որը պետք է նախապատրաստի Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ «խաղաղության պայմանագիրը»։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեդ Հաջիևը։
Նիկոլ Փաշինյանի կառավարությունից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ «նման տեղեկություն չունեմ, հանդիպումից հետո հաղորդագրություն կտարածվի մանրամասների վերաբերյալ»։











