Ալիևի հայտարարությունը շատ հուզական էր․ Մնացականյան

16
Զոհևաբ Մնացականյան
Ես չեմ ուզում որեւէ կերպ մեկնաբանել այդ հայտարարությունը, որը շատ հուզական էր: Սեպտեմբերի 21-ին, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Ալիեւի հայտարարությանը, թե Հայաստանը ձախողել է բանակցությունները, որ դրանք տապալված են հայկական կողմի մեղքով:
 
«Այդ առումով կթողնեմ առանց մեկնաբանության»,-հավելեց նախարարը: