Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպում այս պահին չի նախատեսվում․ Մնացականյան

258
Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում այս պահին չի նախատեսվում, հայտարարել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Չեմ կարող ասել, որ այս պահին Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված է։ Երբ կնախատեսվի, բնականաբար, կհայտարարենք»,- ասել է նախարարը, փոխանցում է Aysor.am-ը։

Մնացականյանի խոսքով՝ նույնը վերաբերում է նաև երկու երկրի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։